top of page

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին հայկական պատվիրակության Բուչա այցի հետ կապված, ասել է Մարիա Զախարովան։ Այս մասին հայտնում է NEWS.ru-ն:

Ըստ նրա՝ Մոսկվան ոչ բարեկամական քայլ է որակում Հայաստանի ներկայացուցիչների այցը Ուկրաինական այդ քաղաք, ինչպես նաև անթույլատրելի արտահայտությունները Ռուսաստանի հասցեին և Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելը:

«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մեզ անհանգստացնում է Ուկրաինայի ԶՈւ–ն կարիքներին նրանց կողմից օգնություն տրամադրելը և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը

bottom of page