Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը քննվում է Մայր աթոռում
- Lilit

- Nov 3
- 1 min read

Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նրա խոսքով՝ Մայր աթոռը տեղյակ է դեպքից, և հարցը գտնվում է համապատասխան ընթացակարգային քննության փուլում։
Հիշեցնենք, որ Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել էր Տեր Արամի մատուցած պատարագին։




















