«Հանուն բախման՝ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի. քաոսի մեջ է իրեն կոմֆորտ զգում». Մենուա Սողոմոնյան
- Lilit

- 1 day ago
- 1 min read

«Նիկոլ Փաշինյանը նույն ոճով է գործում. միշտ ցանկանում է, որ սադրանքներ լինեն, այդ ամենը հանգեցնի անկայունությունների, որը կբերի մարդկանց ձերբակալությունների, կալանավորումների: Նա դրա՛ համար կազմակերպեց Հովհաննավանքի այդ արկածախնդրությունը և տեսնելով, որ բարեպաշտ քրիստոնյաները չարձագանքեցին իր սադրանքին, չգնացին Հովհաննավանք, այնտեղ բախումներ չեղան, հիմա կարող է մտնել այնտեղ, որտեղ մտնելու իրավունք չունի»,- Aysor.am-ին ասաց քաղաքագետ, «Հայաքվե» ազգային-քաղաքական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե Հովհաննավանքից հետո Մայր Աթոռ է գնալու «աղոթելու»:
Մենուա Սողոմոնյանը չի կարծում, որ Փաշինյանը հենց վաղը Հովհաննավանքից հետո կշարժվի Մայր Աթոռ, բայց Փաշինյանի դեպքում իր համար ոչինչ բացառելի չէ.
«Հանուն բախման՝ նա պատրաստ է ամեն ինչի: Նա ուզում է, որ քաղաքացիական բախումներ լինեն, իսկ մենք հնարավորինս պետք է այնպես անենք, որ զերծ լինենք քաղաքացիական բախումներից:
Շատ անտրամաբանական վիճակ է. իշխանությունները միշտ ձգտում են կայունության, ձգտում են, որ բախումներ, ցնցումներ չլինեն, իսկ Փաշինյանի պարագայում լրիվ հակառակն է: Նա միշտ երկիրը տանում է բախումների, ցնցումների, քաոտիկ իրավիճակի, որովհետև իրեն քաոսի մեջ կոմֆորտ վիճակում է զգում»:




















