top of page

Ադրբեջանն ու Հայաստանը սովորում են ապրել խաղաղության պայմաններում․ Հաջիև

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 31
  • 1 min read

ree

Վաշինգտոնի գագաթնաժողովը քաղաքական աջակցություն ցուցաբերեց խաղաղության գործընթացին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Հաջիևն ընդգծել է, որ վաշինգտոնյան գագաթնաժողովի հիմնական նպատակը խաղաղության ապահովումն էր. «Մեր նպատակը խաղաղության հասնելն էր: Մենք նաև շնորհակալ ենք ԱՄՆ վարչակազմին, նախագահ Թրամփին և նրա ողջ թիմին՝ խաղաղության առաջխաղացման գործում ցուցաբերած քաղաքական աջակցության համար»:

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են խաղաղության հաստատման գործընթացում. «Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղության պայմաններում, քանի որ անկախություն ձեռք բերելուց հետո ոչ մի երկիր չգիտեր խաղաղության մասին: Այնուամենայնիվ, մենք գտնվում ենք խաղաղության հաստատման գործընթացում: Պատերազմ հայտարարելը շատ հեշտ է, քանի որ այն ենթադրում է արյունահեղություն, ավերածություններ և այդ բոլոր սարսափելի բաները: Սակայն այս ժամանակահատվածում խաղաղություն հաստատելը և խաղաղ կյանքի պայմաններին հարմարվելը չափազանց դժվար է»:

Ճեպազրույցի ժամանակ Հաջիևն ընդգծել է նաև խաղաղության գործընթացի խորությունը, տարածաշրջանում կայունության ապահովման կարևորությունը և այս ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:

1/3011
bottom of page