top of page

ԵԽԽՎ–ի մշակած բոլոր չափանիշներով Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է․ Էդմոն Մարուքյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 14
  • 1 min read
ree

Գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքն իրականության հետ բացարձակ կապ չունի և արվել է այն բանի համար, որ նրա կալանքի ժամկետը հնարավոր լինի 2 ամսով երկարաձգել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։



Քաղաքական գործիչը լավատեսություն չունի, թե այսօր դատարանն այլ որոշում կկայացնի, քանի որ ըստ նրա՝ դատական, իրավական համակարգի գլխին կանգնած է գործադիր իշխանությունը։


«Եթե վարչապետը կարող է sms-ով աշխատանքից հեռացնել ԲԴԽ նախագահին, դա նշանակում է, որ ԲԴԽ նախագահն ինքն է, նաև նշանակում է, որ նա է քննչական և բոլոր պետական ինստիտուտների ղեկավարը, որոնք պետք է բնույթով անկախ լինեին»,- ասել է Մարուքյանը։


Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միայն հունիսի 17-ի գրառումները բավարար են, որ այս գործը Հայաստանի Հանրապետությունը պարտվի ՄԻԵԴ-ում։


Մարությանը շեշտել է՝ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, ու դա ոչ թե ինքն է ասում, այլ ԵԽԽՎ–ի մշակած բոլոր չափանիշներով է այդպես։

1/3011
bottom of page