top of page

Սոչիի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 31
  • 1 min read

ree

Սոչիի օդանավակայանում ութ չվերթ է հետաձգվել, դա պայմանավորված է ավիաընկերությունների արտադրական պատճառներով: Այս մասին հայտնում էՌիա Նովոստին՝ հղում անելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ այս պահի դրությամբ հետաձգվել են Սոչիից դեպի Նովոսիբիրսկ, Մոսկվա, Անթալիա (Թուրքիա), Երևան (Հայաստան), Բաթումի (Վրաստան) չվերթները:

Հետաձգվել են նաև Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Թբիլիսիից (Վրաստան), Երևանից (Հայաստան), Անթալիայից (Թուրքիա) և Բաթումից (Վրաստան) Սոչի ժամանող չվերթերը:

1/3012
bottom of page