top of page

Մոտ 300 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 17
  • 1 min read

ree

Մոտ 300 հայկական բեռնատար է սպասում  Վերին Լարսի անցակետի մոտ, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով   Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհը փակվել է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1014 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 280-ը հայկական են։

1/3011
bottom of page