top of page

Սիմուլյացիայով ծառայությունից խուսափելու հոդվածով հրազենային վնասվածք ստացած զինծառայողի դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ՔԿ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 26
  • 1 min read

ree

ՀՀ ՊՆ դիրքերից մեկից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնել է ՔԿ-ն:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր, որը  տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։

ՊՆ–ն պարզաբանում է տարածել՝ նշելով. «Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։  

Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»։

1/3012
bottom of page