top of page

Դատարանը մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը․ Աղվան Արշակյանը կշարունակի մնալ տնային կալանքի մեջ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 22
  • 1 min read

ree

«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանը կշարունակի մնալ տնային կալանքի մեջ։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կրկին խափանման միջոց կիրառել կալանքը։

Նշենք, որ մինչեւ դատարանի որոշումը Աղվան Արշակյանի փաստաբանը ներկայացրեց իր պաշտպանյալի կողմից առողջական ծայրահեղ վիճակում գտնվելու փաստը, նշեց, որ անհնար է նրան կալանավայր վերադարձնելու միջնորդության հարցի քննությունը։

Նա իր խոսքում պահանջեց մինչ վճիռ կայացնելը հաշվի առնել Արշակյանի առողջական ծանր խնդիրները, ընդգծեց, որ Արշակյանը պարբերաբար գտնվում է բժշկի հսկողության տակ։

1/3012
bottom of page