top of page

Ադրբեջանում՝ ՌԴ համայնքի մշակութային կենտրոնի փակման լուրերի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 1
  • 1 min read

ree

Ադրբեջանի ռուսական համայնքի մշակութային կենտրոնի փակման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդում է APA Economics ադրբեջանական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Տեղեկատվության համաձայն՝ Ռուսական համայնքի մշակութային կենտրոնը շարունակում է իր գործունեությունը։


Հավելենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ  «Այն ամենը, ինչ տեղի է ունենում, կապված է իրավապահ մարմինների աշխատանքի հետ, և դա չի կարող և չպետք է նման արձագանքի առիթ հանդիսանա»։ 


Հիշեցնենք՝ Եկատերինբուրգում ադրբեջանցի եղբայրներ էին ձերբակալվել, որոնցից մեկը տեղում մահացել էր։ Ներկա պահին լայնածավալ խուզարկությունները դեռ շարունակվում են:

1/3012
bottom of page