Այսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է
- Lilit

- Dec 7, 2024
- 1 min read

1988թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան մնաց 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմում էր 25000 մարդ:Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակների տակից դուրս էր բերվել ավելի քան 45000 մարդ։
Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել էր 10 բալ։
Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին:




















