«Զանգեզուրի միջանցքը» կմեծացնի «Միջին միջանցքի» թողունակությունը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
- Lilit

- 8 hours ago
- 1 min read

«Զանգեզուրի միջանցքը» կլինի «Միջին միջանցքի» թողունակության մեծացման հիմնական գործոնը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ թուրքական հեռուստատեսությամբ, Trend-ն է փոխանցում։
Ուրալօղլուի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու ներուժի լիարժեք օգտագործման միջոցառումների հետ մեկտեղ, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ նոր երթուղի բացելու համար, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Նա նշել է․«Արդեն սկսվել է Կարսից մինչև Նախիջևանի հետ սահման 224 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը և ԲԹԿ գծից տարբերվող նոր Կարս-Դիլուջու երկաթուղին կլինի երկկողմանի, ինչը զգալիորեն կմեծացնի բեռնափոխադրումները»։




















