top of page

Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել

  • Apr 8
  • 1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու մեղադրանքներով այսօր ձերբակալվել էին մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով` քիչ առաջ Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և  բացակայելու արգելքը

1/3368
bottom of page