ԱԺ նախագահը չի բացառում ադրբեջանցի գործընկերների հետ ընդլայնված ֆորմատով շփումների հնարավորությունը
- Lilit

- Dec 10, 2025
- 1 min read

Մենք մշտապես փորձում ենք միջազգային բոլոր հարթակներն օգտագործել Ադրբեջանի հետ շփումների համար։ Ադրբեջանի իմ գործընկերը նույնպես դրական է տրամադրված այդ շփման տրամաբանության մասով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Նման առաջարկ չի եղել, խոսակցություն էլ դեռ չկա, բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կայանալիք համաժողովի շրջանակներում էլի շփումներ տեղի կունենան իմ և Ադրբեջանի ԱԺ նախագահի միջև։ Կշարունակենք քննարկել այն տրամաբանությունը, որ մեր պատգամավորները, մենք ընդլայնված ֆորմատով էլի շփումներ ունենանք արդեն որևիցե միջազգային տեքստից դուրս, հենց մեր որոշման հիման վրա»,-հավելեց նա




















