top of page

«Փաշինյանն իրեն Տրդատ Մեծ է երևակայում և ակնարկում եկեղեցու հպատակեցման մասին»․ Գոռ Մադոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 33 minutes ago
  • 1 min read
ree

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը շարունակում է Հայաստանի նկատմամբ մտրակի ու բլիթի քաղաքականությունը։ Մի կողմից, իր գլխավոր խորհրդական Հաջիևի բերանով կպնում է օջախի բնակիչների G կետին՝ հացուկացի հենասյունին՝ ակնարկելով ադրբեջանական SOCAR-ի էժան գազ ու բենզինի հնարավոր ներկրումները Հայաստան և շահելու ՀՀ քաղաքացիների սրտերը հօգուտ նախընտրական Փաշինյանի։ Մյուս կողմից, գնդապետի կոչում է տալիս ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Հետո խոսում է հետպատերազմական փուլի կարգավորման գործընթացից, ապա քննադատում ու բողոք հայտնում ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագրի վերաբերյալ, փաստացի խառնվելով ՀՀ ներքին գործերին։ Շարունակում է խոսել հետպատերազմական փուլի տարածաշրջանային կարգավորումներից և ղազախական ու ռուսական ցորենից, բայց զուգահեռաբար դիրքեր կառուցում ու ամրանում ՀՀ օկուպացված տարածքներում՝ Ներքին Հանդ, Սյունիք։


Վերջերս, բանակցային գործընթացին լավատեղյակ Ժիրայր Լիպարիտյանը հայտնեց, որ Ադրբեջանը պահանջներ (ակնկալիքներ) ունի ԱՄՆ-ից և որ «Գյոյչա» ասելն ու բանակցային գործընթացը ստվերելը մեզ չի ուղղված, այլ ԱՄՆ-ին։ Ադրբեջանը դեռ ստանալիք ունի (կամ կարծում է, որ ունի) ԱՄՆ-ից և խաղաղության գործընթացի ընթացքն ու դինամիկան, լինելու է Ադրբեջան-ԱՄՆ բանակցային տիրույթում։ Ըստ այդմ էլ, քանի դեռ բազմաթիվ հարցեր օդում կախված են, մտրակի ու բլիթի քաղաքականությունը կշարունակվի։ ՀՀ արտաքին քաղաքականությունն, այդ գծով, վաղուց առաջնորդվում է «Ասեք, կանենք» կրեդոյով։


Իսկ ինչո՞վ է զբաղված ավտորիտարիզմի համը բերանում Փաշինյանը, ճիշտ եք, գաղտնալսում, շանտաժի ենթարկում ու կալանավորում է եպիսկոպոսներին, նախատոնական քաղաքական զվարճանքներ պատճառելով միմյանց հանդեպ ծայրահեղ անվստահություն տածող, ատող ու բևեռացած ժողովրդին։ Փաշինյանը Պապ թագավորին հորով-մորով արել, հիմա էլ իրեն Տրդատ Մեծ ու եկեղեցու հիմնադիր է երևակայում և ակնարկում եկեղեցու հպատակեցման (պետականացման) մասին»։

1/3029
bottom of page