Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին. նշել է, որ զբաղված է. Քրիստինե Վարդանյան
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին: Որպես պատճառաբանություն նշել է, որ զբաղված է։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Բնական է: Հո՞ ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։
Հո՞ հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնամխելիությունից զրկելու հարց չէ, որ Աննա Վարդապետյանը շատպի ԱԺ։
Մի խոսքով, զարմանալի կլիներ եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապմդման ենթրակվողներ չկան»,-գրել է նա:




















