top of page

Աննա Հակոբյանը կորոշի, թե ովքեր կընդգրկվեն ՔՊ ցուցակում, ներկայիս պատգամավորների մի մասը չի լինի ցուցակում. Կիվիրյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read


ree

Նիկոլ Փաշինյանը ՔՊ–ի նախընտրական ցուցակում կընդգրկի նրանց, ում կորոշի Աննա Հակոբյանը։ Այս մասին զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Աննա Հակոբյանի կրթվելու ծրագիրը հանրապետությունով մեկ, դա նոր թիմ կազմելու ծրագիր է։ Ում ինքը ֆիքսել է այդ գործընթացում, այ դրանք էլ կընդգրկվեն ցուցակում։ Ներկայիս ՔՊ–ական պատգամավորները պետք է գնան կրթվեն, եթե ուզում են ցուցակում հայտնվել, չնայած արդեն ուշացրել են, պետք է վերջից հերթ կանգնեն։ Ակնհայտ է, որ ներկայիս պատգամավորական կազմի մի մասը այդ ցուցակում չի լինելու։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, այսպես ասած, անցնում է Աննա Հակոբյանի ձեռքերի միջով»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվելու թեկնածուները, Կիվիրյանը պատասխանեց. «Թիվ մեկ պայմանը ուսապարկ լինելն է, իրենք դա չեն էլ թաքցնում, հաջողված ուսապարկ, որը կկարողանան հրամցնել ժողովրդին։

Հիմա իրենք շատ ակտիվ են, բոլորը իրենց մեջ են գցում, անգամ գնում են Նիկոլ Փաշինյանի հետ այդ «կոոպերատիվ պատարագներին»։ Դա թիվ մեկ փորձությունն է, թե ով է գալիս այդ «պատարագներին», ով ոչ։  Եթե վոժդը, ինչքան խելապակասություն անում է, հետևից գնում են, ուրեմն նրանք են հավատարիմը։ Դրա համար մենք տեսնում ենք այնտեղ մարդիկ, որոնք, օրինակ, երկար տարիներ հայտարարում էին, որ իրենք աթեիստ են, բայց այսօր դրոշը ձեռքերին առաջ են գալիս։ Դա տրամաբանական է, բա կեղծ պատարագին պետք է նման զանգված մասնակցի, հո նորմալ Հայ առաքելական եկեղեցու հետևորդը չի՞ գնա։

Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ եկեք մսկիթ նամազ ենք անում, այս մարդիկ հավատացեք, որ նույն ձևով կգնան նամազ կանեն։ Միմիայն, որպեսզի իշխանության մեջ ունենան իրենց փայը։

Հիշեք, մինչև 18 թվականը այս մարդիկ ովքեր էին, կիսասոված բոմժեր էին, փողոցներում, բարերում զկրտում էին։ Այսօրվա դրությամբ այդ մարդիկ տեսքից էլ երևում է, չէ, կարմրաթուշ, յուղակալած տեսք ունեն, հիմա պարզ է, որ ամեն ինչ անելու են, որ դա չկորցնեն»,–ասաց նա։

1/2982
bottom of page