Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին
- Lilit

- Nov 12
- 1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 12–ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։




















