top of page

«Այս արյունոտ էջի հեղինակն ինքն է». Խաչիկ Մանուկյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր չի այցելում, որովհետև հասկացել է՝ այնտեղ նրան նզովում են

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 9
  • 1 min read

ree

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր չի այցելում, որովհետև հասկացավ՝ այնտեղ նրան նզովում են։

«Հասկացավ, որ չի կարող լինել այնտեղ, որի հեղինակն ինքն է, այս արյունոտ էջի հեղինակն ինքն է, նա հասկանում է, որ ներում չունի այս հարցում»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Նա հայտարարեց՝ ՔՊ-ականները «Ցռան Վերգոյի շառավիղն են»։

Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ հայկական արժեհամակարգը մերժողն իրավունք չունի գալ Եռաբլուր։

«Սրանց մի օր ավել մնալը մեր երկրի կործանումն է »,- նշեց Մանուկյանը։

1/3011
bottom of page