Հայտնի է՝ նոյեմբեր ամսվա առաջիկա օրերի եղանկային կանխատեսումը
- Lilit

- Nov 3
- 1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը, ինչպես նաև նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Տեղեկությունը հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում նոյեմբերի 3-7-ը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 16-18, իսկ երեկոյան՝ 8-10 աստիճան։




















