top of page

Հասարակության մեծ մասը ոչ միայն ձեզ չի ընտրելու, այլև ատում է և համարում իր անձնական թշնամի. Մանուկյանը՝ Փաշինյանին

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 days ago
  • 1 min read

ree

«Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Նախաբան

Պարոն Փաշինյան,

Երբ դուք խոսում եք խաղաղությունից և ասում, որ խաղաղությունը արդեն հաստատվել է, դուք մոռանում եք, որ իրական խաղաղությունը պետք է սկսվի հասարակության ներսից։ Հասարակության անդամները նախ իրար հետ պետք է խաղաղ լինեն։ Իսկ հասարակական մթնոլորտի և հասարակության անդամների միասնական լինելու գլխավոր պատասխանատուն իշխանությունն է՝ ի դեմս ձեզ։

Հասարակությունը նման է ընտանիքի, և եթե ընտանիքում քաոս է և պառակտվածություն, ապա արդեն կարևոր չէ, թե ով է իրականում մեղավոր․ մեղավոր է ընտանիքի ղեկին կանգնած մարդը։

Այսօր մեր հասարակության մեջ տիրում է պառակտվածություն։ Հասարակության մի մեծ զանգված ոչ միայն ձեզ չի ընտրելու, այլ նաև ատում է ձեզ և համարում իր անձնական թշնամին։

Կոչը

Կոչ եմ անում՝

  • Վերջ տալ եկեղեցու դեմ իրականացվող արշավին (անկախ նրանից՝ դուք դա ներկայացնում եք ոչ թե եկեղեցու, այլ որոշ եկեղեցականների դեմ արշավ),

  • Ազատ արձակել բոլոր հոգևորականներին եւ խոսքերի համար ազատազրկված մարդկանց,

  • Վերջ տալ կիրակի օրերին Հովհաննավանք այցելելուն և այդ ներկայացման միջոցով հասարակությանը ևս մեկ անգամ պառակտելուն։

Սկսեք սիրել մեր ամբողջ հասարակությանը, այլ ոչ թե միայն ձեր ենթադրյալ ընտրազանգվածին։

Հ.Գ. Հասկանում եմ, որ այս կոչը ձեր դեպքում մի փոքր «պաթոսի» դաշտից է, բայց հավատացեք՝ դա է միակ ուղին ապագայում, ապաշխարելու դեպքում, Աստծո կողմից ներված լինելուն»։

1/2952
bottom of page