top of page

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, դու 2019-ին մերժեցիր բանակցությունները. Զուրաբյանը՝ Փաշինյանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 13
  • 1 min read
ree

Ղարաբաղի հարցը չի լուծվել, Նիկոլ, բացառապես այն պատճառով, որ քո նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կագավիճակի առկախում՝ ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը: Այս մասին ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժն Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019-ին մերժեցիր անգամ բանակցությունները՝ տանելով Հայաստանը դեպի կործանարար պատերազմի: Քո իսկ խոստովանությամբ դա արեցիր, Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու և Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն:

Հիմա ո՞վ է ծառայել օտար երկրների շահերին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ սոցիալական ցանցի էր էջերում տեղադրված տեսանյութի մեջ ասել է. «Ինչո՞ւ ՀՀ նախկին ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները: Առաջին տարբերակ` ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով օտար երկների շահերին: Երկրորդ տարբերակ` հոյակապ լուծումները պարզապես քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել»:

1/3011
bottom of page