top of page

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Արամուս գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 12
  • 1 min read

ree

Այսօր առեղծվածային մահվան դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հստակ տեղը հայտնի չէր, մոտ 1 ու կես կմ շառավղով դաշտամիջյան հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ: Այս պահին իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները:

Իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ հնարավոր է նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել:

Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է:

1/3011
bottom of page