top of page

9 քաղաքացի է թունավորվել Արմավիրում․ լահմաջո և փքաբլիթ են կերել

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 10
  • 1 min read

ree

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են․

«Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորադագրություն այն մասին, 09.10.2025թ. գիշերը, ժամը 22։-23։00-ն ընկած հատվածում Արմավիրի բժշկական կենտրոն են դիմել 9 քաղաքացի՝ սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ:

Տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում:


 


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, հստակեցնելով, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից («պոնչիկանոց») գնված «լահմաջո» և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված փքաբլիթ՝ ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ:



 Նշված հանրային սննդի կետերում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և հանձնվել լաբորատոր փորձաքննության»:

1/3011
bottom of page