Թուրքիան կհրաժարվի ռուսական գազից․ Պեսկովը՝ Թրամփի հայտարարության մասին
- Lilit

- Sep 26
- 1 min read

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Թուրքիան կհրաժարվի ռուսական գազից։ Նա կարծում է, որ Թուրքիան կշարունակի որոշակի ապրանքների առևտուրը Ռուսաստանի հետ, ինչը նրան ձեռնտու է, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Թուրքական հոսքը» գործում է ամբողջ հզորությամբ։ «Կապույտ հոսքը» գործում է ամբողջ հզորությամբ։ Մենք շարունակում ենք մեր առևտրատնտեսական համագործակցությունը Թուրքիայի Հանրապետության հետ։
Դա ինքնիշխան պետություն է, որն ինքն է որոշում, թե որ ոլորտներում համագործակցի մեզ հետ։ Եվ եթե որոշակի ապրանքների առևտուրը ձեռնտու է թուրքական կողմին, ապա թուրքական կողմը կշարունակի դա անել»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը։




















