top of page

Մահացու ելքով վրաերթ․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվե՞լ է

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 15
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտա - Ռոստովյան փողոց խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ վրաերթի  վայրից դիմել փախուստի։

Այդ փողոցում, ինչպես և Երևանում ամենուր, շատ են տեսախցիկները: Փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվե՞լ է։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ»,– նշեցին ՔԿ–ից։

Մեզ տեղեկացրեցին նաև, որ մեկ անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում էЖ

1/3011
bottom of page