top of page

Ադրբեջանցի բլոգերը զրկվել է Ռուսաստանում իր բիզնեսից

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 4
  • 1 min read
ree

SHOT-ի տվյալներով՝ Ռուսաստանի հարկային մարմինները փակել են երկրից հեռացած բլոգեր «Բանդա Ֆուդս» Հուսեյն Հասանովի վերջին ընկերությունը։

2023 թվականին Հասանովը փորձել է ռեստորանային գործունեությամբ զբաղվել և սկսել է արտադրել իր ռոլլերը, սակայն բիզնեսը արագ սնանկացել է։ Իսկ այն գործընկերները, ովքեր մատակարարում էին փաթեթավորում և զբաղվում էին առաքմամբ, ստիպված են եղել դիմել դատարան։ Հուսեյնին պարտավորեցրել են վճարել հաշիվները, բայց նա բոլորին «խաբել» է և հեռացել։


Հասանովն այժմ արտասահմանում է և դատական կարգադրիչները ոչինչ չեն կարող նրանից բռնագանձել։ Պարտքը կազմում է մոտ 800 հազար ռուբլի։ Ավելի վաղ հարկային մարմինը նաև փակել էր «Բանդա» գրասենյակը, որի միջոցով բլոգերն իր դասընթացներն էր վաճառում։

Մայիսին Հասանովը հայտարարվել է միջազգային հետախուզման մեջ՝ 170 միլիոն ռուբլու չափով հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանքով։ ՌԴ-ում նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Դրանից առաջ բլոգերն արագորեն Մոսկվա-Սիթիում գտնվող իր բնակարանը գրանցել էր անշարժ գույքի գործակալի անունով, որպեսզի այն չբռնագրավվի։

1/3011
bottom of page