top of page

Զանգեզուրի միջանցքը ղեկավարվելու է ԱՄՆ-ի կողմից, անվտանգությունն ամերիկյան ընկերություններն են իրագործելու. Ադրբեջանի պետական հեռուստաընկերության թողարկումից հատված վաշինգտոնյան հանդիպումից հետո

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 11
  • 1 min read
ree

Հատված եմ ներկայացնում ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկումից, որը եթեր է գնացել Վաշինգտոնյան հանդիպումից հետո։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:«Եթերում Սյունիքի մասին խոսելիս ասվում է․ «Երեք երկրների միավորման կետը՝ Ադրբեջանի պատմական Զանգեզուրի միջանցքը։ Զանգեզուրի միջանցքը ղեկավարվելու է ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ ճանապարհի անվտանգությունը ամերիկյան ընկերություններն են իրագործելու․․․»։Որպես Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող ատելության ու զավթողական ծրագրերն ուսումնասիրող մարդ, ես առաջինը կցանկանամ գրել այդ երկրում քաղաքականության փոփոխության մասին, քանի որ դա իսկապես կարող է խոսել խաղաղության օգտին, բայց դա չկա ու չի կարող լինել, քանի որ դա Ալիևի վարչակազմի կարևոր հենասյուներից է։ Հիմա կարող ենք այս ամենը անտեսել ու ձևացնել, որ ամեն ինչ հրաշալի է, կամ կարող ենք շատ ուշադիր հետևել Ադրբեջանում ընթացող զարգացումներին ու դա հավուր պատշաճի ներկայացնել հենց նույն ԱՄՆ գործընկերներին․․․Ընտրության ու կամքի հարց է»,-գրել է նա:

1/3012
bottom of page