Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
- Lilit

- Jul 6
- 1 min read

Այսօր՝ հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 1․9 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։




















