Շատ եմ ուզում, որ մարդիկ ոտքի կանգնեն ու Փաշինյանի հրաժարականը պահանջեն. նա բացահայտ թշնամական քարոզչություն է իրականացնում. Ժաննա Ալեքսանյան
- Lilit
- Feb 1
- 1 min read

Նիկոլ Փաշինյանը պառակտեց նաև քաղհասարակությանը։ Դանիել Իոանիսյանը, իբրև ամենավառ ներկայացուցիչ, քննադատելու փոխարեն պաշտպանում էր Արգիշտի Քյարմյանին` ասելով, թե վերջինին կարելի էր նշանակել ԱԱԾ պետ, իսկ Իոանիսյանը հարցնու՞մ է՝ ինչ էր անում Քյարամյանը Քննչական կոմիտեում։ Եթե այդ հարցը չի տալիս քաղհասարակության ներկայացուցիչը, մի բան էլ ասում է՝ իրեն նշանակեք ԱԱԾ պետ, ես չեմ էլ ուզում այդ քաղհասարակությունն ինձ հետ նույնականացվի։ Փաշինյանն իրեն օրենքից վեր է դասում, սա խայտառակություն է, ձեռքը բռնող չկա, և այս պայմանները Փաշինյանի համար ստեղծել են նաև քաղհասարակության ներկայացուցիչները, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։«Շատ եմ ուզում, որ մարդիկ ոտքի կանգնեն ու Փաշինյանի հրաժարականը պահանջեն։ Նա բացահայտ թշնամական քարոզչություն է իրականացնում։ Համատարած թանկացումները, ժողովրդի հանդեպ ատելությունը, մարդկանց տուգանքի մատերիալ դարձնելը պետք է անհանդուրժելի լինեն», - նշել է Ալեքսանյանը։