top of page

Մատենադարանի և Վենետիկում Մխիթարյան միաբանության գործակցությունը կդրվի նոր հիմքի վրա

Apr 8, 2024
1 min read

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը Վենետիկում Մխիթարյան միաբանության անդամներ Հոգեշնորհ Տեր Վահան ծ.վրդ. Օհանյանի և Հոգեշնորհ Տեր Սերոբ վրդ. Չամուրլյանի հետ քննարկեցին առկա համագործակցության ինստիտուցիոնալիզացման, նոր` մասնավորաբար ձեռագրերի վերականգնման, համատեղ հրատարակությունների և ցուցադրական գործունեության ոլորտների գործադրման հեռանկարները:


Մատենադարանի ղեկավարությունը փոխանցեց նաև ամռանը Մատենադարանում տեղի ունենալիք Հայագիտական միջազգային կոնգրեսի հրավերը:

1/3638
bottom of page