top of page

2025 թվական ենք մտնում հաղթանակով․ Հենրիխ Մխիթարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 29, 2024
  • 1 min read


ree

Ա Սերիայի 2024/25թթ․ խաղարկության 18-րդ տուրում «Ինտեր» ֆուտբոլային ակումբն արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկել է «Կալյարի»-ի դարպասը:

«Ներաձուրիների» կազմում խաղին մասնակցել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ է մտել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 80-րդ րոպեին։ Խաղից հետո ֆուտբոլիստը կիսվել է լուսանկարներով և գրառում կատարել։

«2025 թվական ենք մտնում հաղթանակով»,- գրել է Մխիթարյանը։

1/3012
bottom of page