top of page

Տեղի է ունեցել COP 17-ի կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 11, 2024
  • 1 min read
ree

Տեղի է ունեցել Վարչապետի որոշմամբ ստեղծված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը՝ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Կոմիտեի նիստում քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը՝ միջոցառումների բովանդակության և տեխնիկական կազմակերպման մասով:

Կոմիտեն նախանշել է COP 17-ի կազմակերպման քայլերի հաջորդականությունը, գույքագրել առկա տեսանելի և կանխատեսվող խնդիրները, ինչպես նաև պլանավորել Կոմիտեի առաջիկա աշխատանքները:  Կոմիտեի նիստի ընթացքում ձևակերպվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

1/3012
bottom of page