top of page

Ինչ է սպասվում աշխարհին 2027-ին. The Economist-ի նախազգուշացումը

Nov 17
1 min read

The Economist-ը ներկայացրել է հաջորդ տարվա գլխավոր սպառնալիքներին և իրադարձություններին նվիրված «Աշխարհը 2027-ին» հատուկ թողարկման շապիկը։


Ամսագիրը նախազգուշացնում է հնարավոր քաղաքական ցնցումների, ֆինանսական ճգնաժամերի և արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին։ Հիմնական թեմաների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ժառանգության համար պայքարը, պետական պարտատոմսերի շուկայի ճգնաժամը, զարգացած երկրների պարտքերի աճը, Իրանի հետ պատերազմի հետևանքները և Թայվանի շուրջ իրավիճակի սրումը։ 


Եվրոպայում հատուկ ուշադրություն է դարձվել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին․ հեղինակների գնահատմամբ՝ Մարին Լը Պենի հնարավոր հաղթանակը կարող է քաղաքական և ֆինանսական ցնցումներ առաջացնել։ Շապիկը նաև բուռն քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերում։ 


Օգտատերերը փորձում են դրա խորհրդանիշներում ակնարկներ գտնել լայնածավալ կիբեռհարձակման, բանկային ճգնաժամի և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման մասին։ Սակայն այդ մեկնաբանությունները ամսագրի պաշտոնական կանխատեսումները չեն։

1/3766
bottom of page