top of page

Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան

21 hours ago
1 min read

Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան


Եռօրյա այցով Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհի Սոֆիան՝ գործող թագավոր Ֆելիպե VI-ի մայրը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։



Այցի շրջանակում թագուհին կմասնակցի մարդկային ներուժի զարգացման համար արքայազն Թալալի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։



Նախատեսվում են նաև այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր և մասնակցություն հայ-իսպանական մշակութային ու բարեկամական կապերին նվիրված միջոցառումներին։

1/3706
bottom of page