top of page

Մենք դեմ ենք այն ընկալմանը, որն ունի Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը. Աղազարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 29, 2024
  • 1 min read

Ես անձամբ գտնում են, որ ամենաքիչը միայն Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել. Անգամ դրան եմ թերահավտությամբ, ոչ վստահությամբ նայում: Այս մասին զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանության համար այս փուլում ցանկալի է ռուսական միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում:


«Ինքս, որպես պատգամավոր, որպես քաղաքացի բացառում եմ, որ միայն Ռուսաստանը կարող է լինել միջնորդ: Դա իմ անձնական տեսակետն է, ոչ թե թիմի, որ Ռուսաստանը լինի միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ որեւէ այլ մեկը չլինի, ես դա համարում եմ ոչ ճիշտ ու աննպատակահարմար, քանի որ ՌԴ-ն շատ դեպքերում հանդես է գալիս որպես կողմ:


Արեւմուտքը միայն Հայաստանի կողմը չի բռնում, ավելի օբյեկտիվ է, հետեւաբար, իրենց միջնորդությունն ավելի ընդունելի է, իսկ Ռուսաստանի միջնորդությունը սուբյեկտիվ է, որովհետեւ ինքը համարյա թե կողմ է: Մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված»,- ընդգծել է նա:


Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, ըստ որի, Հայաստանը սբոտաժի է ենթարկում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը, Աղազարյանն ասել է. «Ինչ-որ տեղ ծիծաղելի է խոսել մի փաստաթղթի մասին, որի որեւէ կետը կատարված չէ: Հիմա էլ չեն ուզում կատարել այնպես, ինչպես ընդունված է միջազգային նորմերով, պետությունների սուվերեն իրավունքների հիման վրա, այլ կերպ են ուզում անեն, մենք էլ, իբր, սաբոտաժ ենք անում: Մենք սաբոտաժ չենք անում, մենք դեմ ենք այն ընկալմանը, որն ունի Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը սահմանների ապաշրջափակման հարցում: Մենք դեմ ենք մեր տարածքների վրա մեր իրավունքների չնչին իսկ կորստին: Եթե Լավրովը, Պուտինը, Ալիեւը, Փաշինյանը, Էրդողանը, Վրաստանն ու Իրանը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ, ապա դա պետք է լինի միջազգային իրավունքի հիման վրա, ոչ թե պետությունների ուժի ու հնարավորությունների հիման վրա»:


1/3130
bottom of page