top of page

«Վեոլիա ջուր» ընկերությունը` Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերի մասին

Sep 7
1 min read

Պետք է սպասել հետազոտություններին. որևէ տեղ պաշտոնապես չկա արձանագրված այս պահին, որ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը ջրի հետ են կապված։ Այս մասին Auroranews–ին հայտնեցին «Վեոլիա ջուր» ընկերությունից։


«Մեզ մոտ 24 ժամ են այդ նմուշառումները կատարվում, մենք չենք գնում նմուշառում անում այն ժամանակ, անկախ նրանից դա Դյուրեղավանն է, Երևանն է, թե մեր սպասարկման այլ բնակավայրն է, դա պարբերաբար օրական կատարվող գործընթաց է մեզ մոտ։ Մենք ուղղակի չենք գնում մի քանի ամիսը մեկ անում ջրի նմուշառում։ Դա ամեն օր իրականացվում է, մեր աղբյուրներում, մեր օրվա կարգավորիչ ջրամբարներում, դա պարբերաբար կատարվող գործողություն է»,-նշեցին «Վեոլիա ջուր» ընկերությունից:


Հիշեցնենք` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ  Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը:

1/3636
bottom of page