top of page

Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար․ Թրամփ

  • 7 hours ago
  • 1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ հրաշալի բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՈՒԹՅԱՆ մասին Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով ԱՄՆ-ն և Հայաստանը միասին հիմք կդնեն TRIPP-ի համար, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։

Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։

1/3400
bottom of page