«Ձեզ չեմ ընտրելու, բոլորին ասել եմ՝ ձեզ չընտրեն». «Այլընտրանք չունեք». քաղաքացու և Ալեն Սիմոնյանի զրույցը՝ ՔՊ քարոզարշավին
- May 15
- 1 min read

Խաղաղ մանկություն և ապագա ունենան երեխաները, դու պիտի գնաս, դրա համար ընտրես: Այս մասին Արմավիրի մարզում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ քաղաքացուն ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ներեցեք, ես ձեզ չեմ ընտրելու, իմ հարազատներին, հարևաններին, բարեկամներին, բոլորին ասել եմ՝ ձեզ չընտրեն: Ձեզ չեմ ընտրելու»,-նշել է քաղաքացին, որին ի պատասխան Սիմոնյանն ասել է, որ քաղաքացին այլընտրանք չունի:



















