top of page

«Իրավունք». Արցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկեն

  • 2 hours ago
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին խմբագրություն են դիմում բազմաթիվ արցախցիներ եւ մտահոգություն հայտնում, որ իրենց` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգվում են: «Դեկտեմբերին դիմումը տված է, բայց դեռ ոչ ոք չի զանգել, որ գնանք: Քանի կար, ասում էին` քաղաքացիություն ստացեք, հիմա էլ մենք ենք ընկել հետեւներից, որ հայկական անձնագիր ստանանք: Ինչ է սա, եթե ոչ նվաստացում, ձեռք են առնում»,-վրդովված ասաց Գյումրիում բնակություն հաստատած արցախցի կինը:

Նույն խնդրով տասնյակ արցախցիներ են ահազանգում` նշելով, որ առանց հայկական անձնագրի սերտիֆիկատ էլ չեն կարող ստանալ: «Վարձով տների գները հանել են օդերով, մենք էլ ասում ենք` գոնե մեզ հասանելիք սերտիֆիկատը ստանանք, գլխներիս ճարը տեսնենք, բայց էդ էլ չեն թողնում»,-ասաց արցախցի տղամարդը:

Բայց մի՞թե դժվար է հասկանալը, որ արցախահայերին քաղաքացիություն, գոնե մինչեւ ընտրությունների վերջը, չեն տալու: Քաղաքացի դառնան, որ գնան, Նիկոլին դե՞մ քվեարկեն»։

bottom of page