«Շատերն անգիտությամբ Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը անվանում են «Փոքր Զատիկ». Հայր Զաքարիա
- Lilit

- Jan 4
- 1 min read

Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵԿԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ ՍՐԲԱԳՐԵՆՔ ՍԽԱԼՆԵՐԸ..:
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:
Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում: Այն Քրիստոսի Հարության տոնն է, որն այս տարի նշելու ենք ապրիլի 5-ին:
Ս․ Ծննդյան տոնը բոլորի համար է թե՛ ննջեցյալ ունեցողների և թե՛ չունեցողների։
Չկա հին ու նոր ննջեցյալ,
գերեզմաններ պետք է գնալ ՄԵՌԵԼՈՑԻՆ՝ հունվարի 7-ին»:




















