top of page

Բաղրամյան պողոտայից ձերբակալվել է նաև «Աշոտ երկաթը».փաստաբան

Jun 13, 2024
1 min read

Երեկ՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ձերբակալել են նաև ազատամարտիկ Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ երկաթին»։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:


Փաստաբանի խոսքով երեկ ձերբակալված բոլոր քաղաքացիները զանգվածային անկարգություների կասկածանքով են ձերբակալվել:


«Երեկ՝ նախքան ձերբակալման որոշում կայացնելը ոստիկանական բաժիններում մենք այցելել ենք քաղաքացիներին: Աշոտ երկաթը Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում էր»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը:

1/3639
bottom of page