ՔՊ հավաքներին ժամերով ոստիկաններին կանգնեցնում են փողոցում. կարելի՞ է գոնե զուգարանի հարցը լուծել. Իրավապաշտպան
- Lilit
- Feb 21
- 1 min read

Մի անընդունելի վիճակի մասին եմ ուզում գրել, որը վերաբերում է ոստիկանների աշխատանքային նվաստացուցիչ պայմաններին: Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուրեմն, շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում տեղի է ունենում հավաք, որին մասնակցում է նաև վարչապետը: Այդ ընթացքում ամբողջ փողոցը պառալիզվում է, շենքի դիմաց կանայանված մեքենաները էվակուատորով հեռացվում են, հարյուրավոր ոստիկաններ կանգնում են փողոցի երկայնքով, ինչպես նաև բակերում, սնայպերները կազմ պատրաստ են...
Լավ էդ ամենը մի կողմ, բայց կարելի՞ է ոստիկանների զուգարանի հարցը լուծել, թե չէ, էս ինչ անմարդկայնություն է: Ամեն անգամ ես անցնելով էդ ոստիկանների կողքով լսում եմ, որ այս կամ այն խանութի դուռը թակում ու հարցնում են. «Տղերքից մեկը կարիք ունի, կարո՞ղ է ձեր զուգարանից օգտվել»:
Լավ, ինչպե՞ս կարելի է ժամերով ոստիկաններին կանգնեցնել փողոցում՝ ձյան ու ցրտի պայմաններում ու չլուծել նրանց տարրական կարիքների հարցը: Դա էլ հոմ հայ-ադրբեջանական կոնֆլի՞կտ չէ, մի քիչ կարելի՞ է մարդկայնություն ունենալ, հը՞...»։