top of page

Չեմ հանդուրժի, ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ. Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 18
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունը ոչ թե եկեղեցու մասին էր, այլ՝ Հայաստանի մասին էր։

«Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից ու իրենց ձևերով ինչ-որ բան անել։ Հայաստանն ունի արձագանքի կոնկրետ լծակներ ու ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի այդպիսի բան ասի»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝  Հայաստանը ժողովրդավարական երկիր է ու Հայաստանում  յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու իրավունք, բայց Հայաստանին սպառնալ որևէ մեկը չի կարող։

«Ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց նա։

1/3012
bottom of page