top of page

ՊՊԾ աշխատակիցները լրագրող Վահե Մակարյանին ԱԺ շենքից քարշ տալով դուրս հանեցին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 13
  • 1 min read

ree

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվում է գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նիստի ընթացքում դահլիճ մտան ԱԺ-ում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներն ու կոչ արեցին, որ լրագրող Վահե Մակարյանը դուրս գա նիստերի դահլիճից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արգելել է Մակարյանի մուտքն Ազգային ժողով, սակայն պատգամավորներից մեկը նրան անցաթուղթ էր տվել, որ ներկա լիներ նիստին։

ՊՊԾ աշխատակիցները խնդրեցին, որ լրագողը դուրս գա ԱԺ շենքից, եթե կամավոր չգնա՝ նրան դուրս կհանեն։

Մինչ լրագրողները ասում էին, որ թույլ չեն տա իրենց գործընկերոջը դուրս հրավիրել, ՊՊԾ աշխատակիցները քարշ տալով դուրս հանեցին լրագրողին ԱԺ շենքից։

1/3012
bottom of page