top of page

Եվրահանձնաժողովի նախագահը զանգահարել է Ալիևին

Apr 4, 2024
1 min read

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Ըստ  ադրբեջանական լրատվամիջոցների՝  հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև տեղի ունենալիք եռակողմ հանդիպման հարցը:

Իլհամ Ալիևը, ինչպես և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ զրույցում, արտահայտել է հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումը և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

1/3638
bottom of page