top of page

«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված TriFest սպորտային փառատոնով

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 13, 2024
  • 1 min read

«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով:  Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Միջոցառման մասնակիցներին է միացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Փառատոնը ներառում է մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար:

Փառատոնի շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացվել նաև Հրազդանի կիրճում դիտարկվող սպորտային անկյունի նախագիծը: Նախաձեռնությունը՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցինն ու «Թրայքլաբ»-ինն է: Մարզական հանգստի գոտին նախատեսվում է նվիրել քաղաքին՝ նպաստելով համայնքի սպորտային կյանքի զարգացմանը:

1/3129
bottom of page