top of page

Երևանում բախվել է 3 մեքենա

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 23, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են «Chevrolet», «Kia», «Hyundai», և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկագիտական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը:  Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Chevrolet»-ի վարորդը, ով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և առաջացրել շղթայական վթար.  բախվել է «Kia»-ին, որն էլ բախվել է «Hyundai»-ին, վերջինն էլ բախվել է «BMW»-ին:

1/3048
bottom of page