Կալիֆոռնիայում սաստիկ անտառային հրդեհներ են. տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ (լուսանկարներ)
- Lilit

- Jan 8
- 1 min read

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի որոշ հատվածներում տարհանումներ են սկսվել մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Դրանց տարածմանը նպաստում է ուժեղ փոթորիկը՝ ստեղծելով բնակիչների կյանքի համար վտանգավոր պայմաններ, գրում է cbsnews.com-ը։Տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ: Կրակի ոչնչացրած շինությունների թիվը դեռևս անհայտ է:Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար:























