top of page

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 16
  • 1 min read

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Պաշտպանության նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

bottom of page